Արդեն այս ձմեռային տրանսֆերում Մարիո Բալոտելին կհանվի վաճառքի: Սա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ «Միլանի» սեփականատեր ու նախագահ Սիլվիո Բերլուսկոնին հրապարակավ հայտնեց իր համբերության բաժակի լցվելու մասին. «Նա իսկական փտած խնձոր է, որը կարող է վարակել մնացած ողջ թիմը»:
Եվ այսպես` «Ինտեր», «Մանչեստր Սիթի», «Միլան»… Ո՞րն է լինելու սուպեր Մարիոյի հերթական թիմը և այդ ո՞ր կոլեկտիվն է պատրաստ տանել նրա քմահաճույքները, հանդուրժել ծանր բնավորությունը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ